Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Նավթի գինը լուրջ խնդիր է ստեղծում բյուջեի կատարման համար»

«Նավթի գինը լուրջ խնդիր է ստեղծում բյուջեի կատարման համար»
26.01.2016 | 22:26

Ռուսաստանի կառավարությունը սոցիալ-տնտեսական զարգացման փոփոխված ծրագիր կներկայացնի: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի օրը հրավիրել է խորհրդակցություն, որի օրակարգում Դաշնության բյուջեի բալանսավորումն է։ «Բյուջեն կազմելիս մենք նավթի մեկ բարելի տարեկան միջին գին էինք սահմանել 50 դոլարը, գնի բացասական դինամիկան լուրջ խնդիրներ է ստեղծում բյուջեն կատարելու առումով, և մենք պարտավոր ենք նվազագույնի հասցնել ռիսկերը»,- ասել է Մեդվեդևը։ Վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը կպատրաստի և քննարկման կներկայացնի Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման փոփոխված ծրագիրը։ «Դրանում պետք է նշվեն ճգնաժամի հաղթահարման և բնակիչների կենսամակարդակի բարելավման հստակ քայլերը»,- ասել է վարչապետը և կարգադրել. «Մեկ շաբաթից ծրագիրը պետք է դրվի սեղանիս»։ Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը ունի իրավիճակին հետևելու և միջամտելու լծակներ։ «Կառավարությունն էլ ամեն օր հսկողության տակ է պահում այդ զարգացումները»,- ասել է Մեդվեդևն ու հավելել, որ ինքը պատրաստ է ձեռնարկվելիք միջոցները քննարկել Պետդումայի խմբակցությունների հետ։ Ռուսաստանի վարչապետի փոխանցմամբ, պետությունը շարունակելու է առաջնահերթություն համարվող արդյունաբերական ճյուղերի ֆինանսավորումը։ «Банк России»-ն երեկ հրապարակել է զեկույց, որի համաձայն` 2015-ին ռուսաստանյան բանկերի մաքուր եկամուտը եռապատիկ նվազել և հասել է 192 միլիարդ ռուբլու։ 2014-ին եկամուտը 589 միլիարդ էր։ Բյուջեի պակասորդը Մոսկվային ստիպում է դիմել արտաքին փոխառությունների՝ հայտնել է ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը։ Նրա փոխանցմամբ, առաջին անգամ 2013-ից Ռուսաստանը կթողարկի պետական եվրապարտատոմսեր։ Մոսկվան մտադիր է 235 միլիարդ ռուբլու արտաքին փոխառություն ներգրավել, որ հավասար է 3 միլիարդ դոլարի։ 2013-ին Ռուսաստանը թողարկել է 6 միլիարդ դոլարի պետական արժեթղթեր, որոնք պետք է մարվեն 2019, 2023 և 2043 թվականներին։Financial Times-ի իր հեղինակային սյունակում Ռուսաստանից արտագաղթած հայտնի տնտեսագետ Սերգեյ Գուրիևը գրել է, որ եթե նավթի գինը մնա այսօրվա մակարդակին, ռուսական ռուբլին կարժեզրկվի ևս 10-15 տոկոսով։

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ